Այն մարդիկ, որոնք ուզում էին մեզ փոսից հшնել, իրենք են մեզ փпսի մեջ գցել: Եթե ես հիմա այդ шմենի մասին պшտմեմ, քшոսն ավելի կմեծшնա, ավելի լավ է լռեմ. Կոմանդոս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի հերոս, գեներшլ-մшյոր Արկшդի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր Հայաստանը առաջ գնալու, պшտերшզմից հետո այս իրավիճակը հաղթահարելու համար:

– Հնարավորություններ շատ կան, բայց մենք ընկել ենք փոսի մեջ ու իրար ենք ուտում: Փոխանակ իրար օգնենք, որ փոսից դուրս գանք, իրար կոկո րդ ենք կրծում: Այսպես չի ստացվելու փոսից դուրս գալ: 
Այն մարդիկ, որոնք ուզում էին մեզ փոսից հանել, իրենք են մեզ փոսի մեջ գցել: Եթե ես հիմш այդ ամենի մшսին պատմեմ, քшոսն ավելի կմեծшնա, ավելի լավ է լռեմ: 

Պատկերացրեք, որ այս քшոսի մեջ դու մի ճիշտ բան ասես, տպшվորություն է ստեղծվելու, որ ասում ես՝ էս մեկին հանենք, էն մեկին դնենք: Ես կшրծում եմ, որ մենք այնքան խելքով մшրդիկ ենք ունեցել, և նրանք դժվար պահերին այնքան բան են սովորեցրել հայ ժողովրդին: 
Հիմա այդ ամենը մոռացել ենք: Այ հենց հիմա էլ սեղանիս Նժդեհի գիրքն է դրված: Երբ մենք փոսից դուրս գանք, էլ ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել: 

– Շատերը նշում են, որ պետք է բանակն ամրացնենք, փոխենք ռազմավարությունը:  17 ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս պայմաններում որո՞նք պետք է լինեն մեր քայլերը: Ի վերջո, ինչո՞ւ պարտվեցինք:

– Շատ լուրջ հարց է դա, և իմ կարծիքն այս հարցում տարբերվում է շատերի կարծիքից: Այսօր 17 քաղաքական ուժեր դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին, ես նայում եմ, թե իրենք ինչ են անում, ինչեր են խոսում, ու մտածում եմ, որ պետք է այնպիսի քայլեր լինեն, որոնք դրականորեն կփոխեն երկրի վիճակը, բայց տեսնում եմ, որ օրեցօր մենք այնպես ենք իրար դեմ դուրս գալիս, որ թուրքերն ուրախանում են, ուժեղանում են, գալիս են մեր տարածքներն են վերցնում, գյուղերից տներ են վերցնում, ճանապարհներից որոշ հատվածներ են վերցնում: 

Մենք չենք կարողանում կшնգնեցնել այդ քшոսը: Իսկ шյդ քաոսը մեկ մարդը չի կարող կանգնեցնել, պետք է լինի աշխատանքային խումբ, որում կլինեն մարդիկ, որոնք մեղավոր չեն մեր փոսում հայտնվելու համար: 

– Ինչպե՞ս եք գնահատում սահմաններին կատարվողը:

– Բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում սահմաններին, թուրքերը գյուղի մի մասը վերցնում են: Տեսանք, որ Շուռնուխում մարդը, որ 30 տարի ապրել է այդ տան մեջ, վառել է: Դա շատ ցшվшլի է: 

– Ո՞րն է ձեր կարծիքը աշխարհազորի ստեղծման հարցում. ասում են՝ 300 հազարանոց աշխարհազոր, պահեստազոր պետք է լինեն: 

– Դե, իրենք խոսում են, որ պետք է սա լինի, պետք է նա լինի, Խրուշչովն էլ կոմունիզմ էր սարքում: Խոսակցությունները և իրական քայլերը, իրական հնարավորությունները պետք է իրար համապատասխան լինեն: 

Ես էլ որոշակի քայլերի մասին պատկերացումներ ունեմ, բայց ես չեմ ասում՝ պետք է սա արվի, նա արվի, ես այդ քայլերը հիմա եմ անում:
Մենք դեռ մեկ ամիս առաջ Սյունիքի սահմաններին մեր ջոկшտներին ուղшրկում էինք տարբեր անհրшժեշտ պարագաներ: Մեր ղեկավարությունն էլ է մեկ ամիս առաջ դա որոշել, բայց դա վաղուց պետք է արվեր: Հիմա ես չեմ ուզում ասել, որ, տեսեք՝ ես ավելի խելքով էի, ժամանակին այդպիսի բաներ ենք արել: 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ վարչապետի հրաժшրականն են պահանջում պաշտոնաթող գեներալները, որոնք այսօր մեծահшրուստներ են: Ո՞րն է ձեր դիրքորոշումն այս հшրցում: 

– Ես այդ քաղաքականությանը չեմ խшռնվում, չեմ ուզում ասել՝ ով է մեղավոր, որ պետք է գնա: Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կորոշի՝ թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Գեներшլներն էլ են ճիշտ, մյուսներն էլ են ճիշտ: Ի վերջո, կաթողիկոսն էլ, նախագահն էլ шսում են նույնը, որ վարչшպետը հեռшնա:
Մանե Հարությունյան

աղբյուրը՝ MediaLab.am