ԱԱԾ-ն բացահայտել է Վանեցյանի կողմից մարտի դաշտից ապօրինի զենք հանելու և հեղաշրջման փորձի փաստը

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պaտերaզմի օրերին Արցախից Հայաստան ապօրինի տեղափոխած  մեծ քանակի զeնք և զiնaմթերք։

Ըստ ԱԱԾ տվյալների, զeնqը տեղափոխվել է Հայաստան կազմակերպված հանցավոր  խմբի կողմից։ Նրանց նպատակն է եղել պատերազմի ավարտից հետո զiնվaծ հեղաշրջում իրականացնել, տապալել գործող իշխանությանը և հաստատել ռaզմaկaն իշխանություն։  Պարզվել է նաև, որ կազմակերպված հaնցaվոր խումբը իր գործընթացները համակարգել է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի միջոցով։ 

Ստացվում է, որ Արթուր Վանեցյանը, իմանալով, որ պատերազմում պարտվում ենք, նաև իր «փոքրիկ» ներդրումն ունենալով այդ գործում, փորձել է ՀՀ-ում հեղաշրջում իրակնացնել՝ ստեղծելով զeնքի սպառնալիք: Միգուցե, դա նրան հաջողվեր, եթե չլիներ ԱԱԾ բացահայտումը:

Նշված խմբի և Վանեցյանի միջև կապի վերաբերյալ  վարկածները շատ են,  սակայն ապացույցների մասով դեռևս հանրությանը չի ծանուցվել:

Նշված խումբը կարողացել է նշված խմբաքանակները դուրս բերել Արցախից՝ ՌԴ-ից ՀՀ որպես Արցախին օգնություն ուղարկված Պիկապ ավտոմեքենաների միջոցով: Այսինքն Արցախին օգնելու նպատակով ուղարկված մեքենաները նույնպես ծառայել են ՀՀ պետականության դեմ: 

Իսկ ով է այս ամենի պատասխանատուն, ով  կամ ովքեր են պատասխան տալու պատերազմող երկիրը թուլացնելու համար: Մի՞թե մենք չենք կարողանալու դառնալ մեկ ամբողջական ազգ և պայքարել մեր ներքին թշնամու դեմ և պատժել նրան: Հենց այս անպատժելիությունն է բերում նորանոր արհավիրքներ: 

Ամեն հանցագործություն, որը մնում է անպատիժ ստեղծում է պարարտ հող հաջորդ ավելի մեծ հանցագործության համար:

Պատերազմի դաշտից զeնqի դուրսբերումը, առավել ևս հեղաշրջման նախապատրաստելու համար ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն:

 Մանրամասները կարող եք դիտել ԱԱԾ  հրապարակած տեսանյութում: